Խմելու ջրի աղտոտվածության խնդիրը Փարվանայում

Խմելու ջրի աղտոտվածության խնդիրը Փարվանայում

NOR ռադիոկայանի կամավոր Շուշան Մկրտչյանը տեսանյութ է պատրաստել որտեղ ներկայացնում է խմելու ջրի աղտոտվածության խնդիրը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղում։

«Ջրակայանը որտեղից ամբողջ գյուղին մատակարարվում է ջուր աղտոտված է։ Վերոնշյալ պատճառներով գյուղը գրեթե երկու մասի բաժանող առվակը դուրս է եկել իր ափերից, չնայած իր փոքրությանը ավերել է գյուղամիջյան ճանապարհը։ Առվակը այնքան արագ է հոսել, որ հասել է դեպի լիճ տանող ճանապարհ, մինչև լիճ հասնելը հասցրել է նաև ամբողջությամբ քանդել գյուղացիներից մեկի հողատարածքը։ Ինչպես նշում է հողատարածքի սեփականատերը անցյալ տարի էր կարգի բերել հողատարածքը, որը կրկին ու կրկին ավերվել է ջրի պատճառով»,- տեսանութում մեկնաբանում է Շուշան Մկրտչյանը։

Այսօր՝ ապրիլի 25-ին, պարզելու համար թե որն է խմելու ջրի աղտոտվածության խնդիրը և ինչ միջոցներ են ձեռնարկվում խնդրի առնչությամբ, կապ հաստատեցինք գյուղապետ Մասիս Աղայանի հետ։

Մասիս Աղայանը մեզ հայտնեց, որ այս խնդիրը գյուղում առկա է ամեն տարի գարնան այս սեզոնին։

«Պատճառը սարերի ձնհալից առաջացած ջուրը և անձրևաջրերն են։ Ջրագծերը փոխված են, ոչ մի խնդիր չկա, ակունքները նույնպես կարգին են։ Այժմ առավոտյան ժամերին ջուրը մաքուր է, իսկ երեկոյան ժամերին մի քիչ պղտոր»,- նշեց Մասիս Աղայանը։

Տեսանյութը` Շուշան Մկրտչյանի․