Գյուղատնտեսության նախարարության Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնը նոր աշխատակից ունի

Գյուղատնտեսության նախարարության Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնը  նոր աշխատակից ունի

Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնն ունի նոր աշխատակից, ով մասնագիտությամբ անասնաբույժ է:

Նոր աշխատակիցը Շոթա Կավրելիշվիլին է, ով քննություն է հանձնել և ընդունվել աշխատանքի: Նա Ախալքալաքիի բնակիչ է:
Նրա խոսքով՝ իր աշխատանքի նպատակն է լինելու գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրումը բնակչությանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետում գյուղատնտեսության զարգացումը:

Գյուղատնտեսության նախարարությանը կից Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրխանյանի խոսքով՝ կենտրոնը սկզբից ուներ 4 աշխատակից՝ ղեկավարը, գլխավոր մասնագետը և երկու ավագ մասնագետները, սակայն քննությունները վերահանձնելու ժամանակ երկու ավագ մասնագետները չեն հանձնել քննությունները: Այդ պատճառով 2014 թվականից այդ հաստիքները թափուր էին: Այս տարվա հունիս ամսից նշանակված է նոր մասնագետ, ով զբաղվում է անասնապահությանը, անասունների բուժմանը, ֆերմերներին և գյուղացիներին խորհրդատվության տրամադրմանը վերաբերող հարցերով:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting