՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը ավարտել է Ջիգրաշեն գյուղի և Հեշտիայի գյուղական համայնքի ճանապարհների ասֆալտապատումը:
Նախագիծը ֆինանսավորվել էր Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Հեշտիայի գյուղական համայնքի ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել էր ավելի քան 401, 815 լարի գումար:
Իսկ կենտրոնական ճանապարհից դեպի Ջիգրաշեն գյուղ տանող 1100 մետրանոց ճանապարհահատվածի ասֆալտապաման համար հատկացվել էր 499, 009 լարի:
Շինաշխատանքները ավարտված են և ճանապարհները արդեն հանձնվել են շահագործման:
Գարուշ Արզումանյան