Միխեիլ Ղավելաշվիլին պատվիրակության հետ ժամանել է Հռոմ, որտեղ կմասնակցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը

Միխեիլ Ղավելաշվիլին պատվիրակության հետ ժամանել է Հռոմ, որտեղ կմասնակցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պատվիրակության հետ գտնվում է Հռոմում։ Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նրանց տեղեկացմամբ՝ Միխեիլ Ղավելաշվիլու դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել «Չամպինո» ռազմական օդանավակայանում։

Վրաստանի նախագահը ապրիլի 26-ին Վատիկանում կմասնակցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։

Վրաստանի նախագահի հետ մեկտեղ պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, Զուգդիդիի և Ցաիշիի թեմի առաջնորդ, Վրաստանի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար՝ մետրոպոլիտ Գերասիմը, ինչպես նաև Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի և սեմինարիայի ռեկտոր, Սիոնի մայր տաճարի առաջնորդի տեղակալ  Գիորգի Զվիադաձեն։

1tv.ge