Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան

Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան

Հոգեբան Կատյա Խիմենես Մոլինսն ասել է, որ երջանիկ երեխային կարելի է ճանաչել մի քանի նշաններով։ Նա դրանք անվանել է La Nacion պարբերականի հետ զրույցում։

Ինչպես նշել է Մոլինսը, երջանիկ երեխան ունի զգացմունքներ արտահայտելու ազատություն։

«Նա կարող է ցույց տալ իր զգացմունքները՝ իմանալով, որ ծնողները կաջակցեն իրեն»,- բացատրել է հոգեբանը։

Նաև նման երեխաները մեծահասակներին միշտ տարբեր հարցեր են տալիս, քանի որ նրանք ձգտում են ճանաչել աշխարհը։

Մոլինսը նշել է, որ երջանիկ երեխայի մեկ այլ նշան է ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու ցանկությունը՝ ինչպես ընկերական շրջապատում, այնպես էլ միայնակ: Ամփոփելով՝ հոգեբանը նշել է, որ նման երեխաներն իրենց հարմարավետ են զգում մարդկանց հետ շփվելիս և գիտեն՝ ինչպես հաղթահարել դժվարությունները։