Միխեիլ Ղավելաշվիլին Սուրբ Զատկի տոնին ներում է շնորհել 33 դատապարտյալի

Միխեիլ Ղավելաշվիլին Սուրբ Զատկի տոնին ներում է շնորհել 33 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակներում, Զատկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի։

Տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նրանց խոսքով՝ քրեակատարողական հիմնարկները լքելուց հետո ներում ստացած անձինք հնարավորություն կունենան վերադառնալ իրենց ընտանիքներ և կրկին դառնալ հասարակության լիիրավ անդամներ։ tv9news.ge