Նոր ռադոկայանի աղբյուրից ստացված տեղեկության համաձայն՝ չեղյալ են համարվել հուլիսի 5-ին ճանապարհային ոստիկանության կողմից Վրաստանի մի շարք քաղաքացիներին հայկական վարորդական իրավունքով երթևեկելու համար արված տուգանումները:
Մեր աղբյուրի համաձայն այսօր՝ հուլիսի 20-ին Ախալցիխե քաղաք են կանչվել այն վարորդները, ովքեր հուլիսի 5-ին տուգանվել էին 500 լարիի չափով հայկական վարորդական իրավունքով երթևեկելու համար:
Ռադիո Նորը կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը և մանրամասն տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ: