Մայրն ու տատը ծեծել են երեխային և նրան պահել խոզանոցում

Մայրն ու տատը ծեծել են երեխային և նրան պահել խոզանոցում

Արևմտյան Վրաստանում 7-ամյա երեխայի մայրն ու տատիկը ձերբակալվել են երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Քննությունը պարզել է, որ 2017 թվականին ծնված անչափահասը ֆիզիկական բռնության է ենթարկվել մոր և տատիկի կողմից», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

«Ֆորմուլա» հեռուստաալիքը բացահայտել է միջադեպի մանրամասները։ Տղային, իբր, մի քանի օր փակի տակ են պահել խոզանոցում և ծեծել։ Երեխան կարողացել է փախչել և ապաստան գտնել հարևանի՝ իր ազգականի մոտ։ Այնտեղից նա կապ է հաստատել հոր և երկրորդ տատիկի հետ, որոնք արտասահմանում են եղել։ Նրանք կապ են հաստատել ոստիկանության հետ։

Տղայի 44-ամյա մայրը և նրա 70-ամյա տատիկը կարող են դատապարտվել մինչև երեք տարվա ազատազրկման։ Քննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով՝ «ընտանեկան բռնություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ»։