
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ավելի քան 700-ը վիրավոր են։
Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին: Ըստ «Նյու Յորք Թայմս»-ի՝ պատճառը, հավանաբար, հրթիռային վառելիքի մեջ օգտագործվող նյութն է: Այս տեղեկությունը հրատարակությունը տարածում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների վրա հիմնվելով։
Դեպքի վայր է ժամանել երկրի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենը։ Պայթյունի պատճառը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։