«ՆՌԱՆԵ» պարային համույթը մասնակցեց «Բարեկամություն 2025 հայ-վրացական մանկապատանեկան IX փառատոնին

«ՆՌԱՆԵ» պարային համույթը մասնակցեց «Բարեկամություն 2025 հայ-վրացական մանկապատանեկան IX փառատոնին

Ապրիլի 26-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի «ՆՌԱՆԵ» պարային համույթը մասնակցեց Հայաստանի Էջմիածին քաղաքում Կոմիտասի անվան մշակույթի պալատում անցկացվող «Բարեկամություն 2025» հայ-վրացական մանկապատանեկան արվեստի IX փառատոնին։ Հատուկ հրավեր ստացած պարային խումբը ներկայացրեց իր արտիստական կարողությունները և ոգեշնչեց հանդիսատեսին իր անզուգական պարարվեստով։

«Մեծ պատիվ էր մեր խմբի համար Ջավախքը ներկայացնելը, դա մեծ հպարտություն էր, պարտավորեցնում էր, որ ավելին անենք, ու «Նռանեցիները» մեծ պատվով դուրս գան այդ պատասխանատվության տակից։ Ջավախքի անունը ևս մեկ անգամ բարձր հնչեց մեծ բեմից»,- նշեց «ՆՌԱՆԵ» պարային համույթի ղեկավար և պարուսույց Նաիրա Հովհաննիսյանը։

Փառատոնը կազմակերպվել էր հայ-վրացական բարեկամության ամրապնդման համար և այդ իսկ պատճառով կրում է այդ անվանումը՝ «Բարեկամություն 2025 հայ-վրացական մանկապատանեկան արվեստի IX փառատոն»։

Պարի խումբը պարգևատրվել է պատվոգրերով, մրցանակներով և հուշանվերներով։ Երեխաները մեծ ոգևորությամբ և տպավորություններով վերադարձան տուն։

Տեսանյութ․