Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի բնակիչները չեն կարողանում մշակել գյուղատնտեսական անդաստանները կամուրջների բացակայության պատճառով:
Այս խնդիրը առաջացել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքներն սկսելուց հետո: Շինաշխատանքների իրականացման ժամանակ այն հողատարածքները, որոնք գտնվում էին գետերի մեջտեղում, հայտնվել են շրջափակման մեջ: Խնդրի լուծման համար տեղական բյուջեից հատկացվել է 8, 500 լարի գումար:
Ըստ նախագծի՝ կկառուցվի երկու կամուրջ: Կամուրջների կառուցման շինաշխատանքները կիրանակացնի Արմեն Վարդանյանին պատկանող ընկերությունը: Կառուցապատման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 10 օրվա ընթացքում:
Գարուշ Արզումնանյան