Կավելաշվիլին պատվիրակությամբ կայցելի Հայաստան

Կավելաշվիլին պատվիրակությամբ կայցելի Հայաստան

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան՝ իր պատվիրակության հետ միասին, հայտնում է վարչակազմը։ Կավելաշվիլիին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կդիմավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, իսկ ՀՀ նախագահը հյուրին կընդունի պալատում։

Միխեիլ Կավելաշվիլին և Վահագն Խաչատրյանը կունենան դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո նրանք համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

Միխեիլ Կավելաշվիլին նաև կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։

Միխեիլ Կավելաշվիլիի պատվիրակության կազմում են՝ նրա վարչակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գեորգի Վոլսկին, պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Սումբատ Կյուրեղյանը և նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Լուկա Էխվայան։