
Վաղ առավոտից Նինոծմինդայի Ազատություն փողոցում ջրի ուժեղ արտահոսք է։ Ջուրը հոսում է տվյալ փողոցի մայթի սիզամարգի տակից, ամենայն հավանականությամբ նույն փողոցի բնակելի շենքի խմելու ջրի խողովակներն են վնասվել։
Հարկ է նշել, որ Գոգոլ և Կարլ Մարքս փողոցներում ևս տևական ժամանակ է ինչ առկա է ջրի արտահոսքի խնդիրը։
Չնայած նրան, որ մի քանի անգամ փորձել ենք տեղեկություններ ստանալ Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցներից, որոնք պատասխանել են, որ տեղեկություններ չեն կարող տրամադրել։