Գորիում կրակել են հոր և որդու վրա. որդին մահացել է

Գորիում կրակել են հոր և որդու վրա. որդին մահացել է

Այսօր՝ ապրիլի 28-ի առավոտյան, Գորիի «Գալերիա» առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել։ 32-ամյա տղամարդը մահացել է տեղում, իսկ նրա հայրը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

«Քննությունը պարզել է, որ լեզվակռվի ժամանակ մեղադրյալը հրազենով կրակել է երկու անձի՝ հոր և որդու վրա՝ պատճառելով մի քանի վնասվածք», — ասված է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ինտերպրեսնյուսը», հղում անելով ականատեսներին, հաղորդել է, որ թե՛ մեղադրյալը, թե՛ զոհը վաղեմի ծանոթներ են և տասնամյակներ շարունակ խանութներ են ունեցել «Գալերիա»-ում, և նրանց միջև ծագած կոնֆլիկտն առևտրի պատճառով է։

Ոստիկանությունը ձերբակալել է 50-ամյա տղամարդու՝ կանխամտածված սպանության մեղադրանքով։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի (կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) «Լ» ենթաբաժնով։