
Վրաստանի հոկեյի ազգային հավաքականը աշխարհի առաջնության երկրորդ դիվիզիոնի B խմբի երկրորդ խաղում 5:0 հաշվով հաղթեց մրցաշարի տանտեր Նոր Զելանդիայի հավաքականին: Երկու գոլ խփած Թիմուր Բեշարովը ճանաչվեց խաղի լավագույն խաղացող, գրում է «Էխո Կավկազա»-ն:
Վրաստանը առաջին խաղում 4:0 հաշվով հաղթեց Իսլանդիային: Երկու խաղից հետո Վրաստանի հավաքականը խմբում գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Թիմը կխաղա Բուլղարիայի, Չինական Թայբեյի (Թայվան) և Թաիլանդի դեմ:
Մրցաշարի հաղթողը կանցնի աշխարհի առաջնության երկրորդ դիվիզիոնի A խումբ: Անցյալ տարի Վրաստանին դա չհաջողվեց. վճռորոշ խաղում հոկեյիստները պարտվեցին Բելգիայի հավաքականին: