Միխայիլ Կավելաշվիլին այցով ժամանել է Հայաստան

Միխայիլ Կավելաշվիլին այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին այցով ժամանել է Հայաստան։ Նրա մամուլի ծառայության հաղորդմամբ, պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի է ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որտեղ Կավելաշվիլիին դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Այցի ընթացքում Վրաստանի նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա իր հայ գործընկեր ՀՀ նախագահ՝ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաև կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի Հանրապետությունում է գտնվում նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեի, փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գեորգի Վոլսկու, պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հետ համատեղ։