Ի՞նչ փուլում է գտնվում Նինոծմինդայի նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Ի՞նչ փուլում է գտնվում Նինոծմինդայի նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի նոր մանկապարտեզի կառուցումը մեկնարկել է 2024 թվականի հունիս ամսից։

Պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում մանկապարտեզի կառուցման աշխատանքները, կապ հաստատեցինք Նինոծմինդայի միավորված մանկապարտեզների տնօրեն Ամալյա Մղդեսյանի հետ։

NOR ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Ամալյա Մղդեսյանը նշեց.
«Եղանակները պետք է տաքանան, որ շենքի պատերի շինարարությունն սկսվի։ Աշխատանքները ընթանում են լավ և արագ տեմպերով։ Տարեվերջին հանձնվելու է, ինչպես նախատեսված է»։

Հավելենք, որ 2022 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանի մասնագետները ուսումնասիրել էին Ճոճաշեն թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը։ Դրանից հետո որոշում էր կայացվել շենքը քանդելու և նույն վայրում նոր մանկապարտեզ կառուցելու համար։

Համայնքային զարգացման հիմնադրամը արդեն հայտարարել է 69 մրցույթ Վրաստանի տարածքում նոր մանկապարտեզների կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել շուրջ 140 նոր մանկապարտեզ, որոնք կսպասարկեն շուրջ 11,000 երեխայի։

Մրցույթների ընդհանուր բյուջեն կազմում է 290 միլիոն լարի, ինչից պարզ է դառնում, որ մեկ միջին չափի մանկապարտեզի կառուցումը կարժենա շուրջ 2 միլիոն լարի։

Ինչ վերաբերվում է Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի նոր մանկապարտեզի կառուցմանը, որը կսպասարկի 150 երեխայի, նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 3,800,000 լարի։

Շինարարությունն իրականացնում է «Մշենջգուփի» ընկերությունը։