Ընտանեկան բռնության դեմ պայքարի նոր “Imedi” գրասենյակի բացումը Ախալքալաքիում

Ընտանեկան բռնության դեմ պայքարի նոր “Imedi” գրասենյակի բացումը   Ախալքալաքիում

Հուլիսի 20-ին Ախալքալաքի քաղաքում տեղի ունեցավ “Imedi” (հույս) նոր գրասենյակի բացման արարողությունը, որի ժամանակ կայացավ ՛՛ՈՉ ընտանեկան բռնությանը՛՛ նախագծի շնորհանդեսը:

Նախագծի հիմնական նպատակն է հասարակության իրազեկվածության բարձրացումը և ընտանեկան բռնության, կանանց և երեխաների նկատմամբ սեռային բռնության դեմ պայքարի արդյունավետ միջոցների ուսուցումը: Նինոծմինդա, Ախալքալաքի և Դմանիսի քաղաքների մասնաճյուղային կենտրոններում կաշխատեն հոգեբաններ, բժիշկներ, իրավաբաններ, սոցիոլոգներ և ֆինանսիստներ:

Նախագծի համակարգող Նարինե Գինոսյանի խոսքով՝ կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, կրթական սեմինարներ, ինչպես նաև կրթական դասընթացներ նոր հմտություններ ձեռք բերելու համար:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting