
Դելավերի համալսարանի և Սուրբ Անսելմի քոլեջի ամերիկացի գիտնականներն անսպասելի կապ են հայտնաբերել երեխաների հասակի և դպրոցում նրանց առաջադիմության միջև։ Հետազոտությունը հրապարակվել է «Տնտեսագիտություն և մարդու կենսաբանություն» Economics and Human Biology (EHB) գիտական հանդեսում։
Խումբը վերլուծել է գրեթե 500 հազար դեռահասների տվյալներ և բացահայտել, որ ամենաբարձրահասակ աշակերտների 2,5 տոկոսը ստանդարտ շեղման 18-19 տոկոսով գերազանցել է ամենացածրահասակներին։ Նշված տարբերությունը համեմատելի է լրացուցիչ դասերի և մարզումների ազդեցության հետ։
Հասակի և առաջադիմության միջև կապը հատկապես ակնհայտ էր անգլերենի ուսուցման մեջ. հասակով իրենց դասընկերներից առանձնացած երեխաներն ավելի լավ արդյունքներ էին ցույց տվել։
Երևույթը բարձրահասակ երեխաների ավելի լավ առողջական վիճակով բացատրելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Հաշվի առնելով մի շարք գործոններ, մասնավորապես՝ ճարպակալումը և հաճախելիությունը, սոսկ ամրապնդել է հայտնաբերված կապը։ Չնայած վաղ մանկության պայմանները (սնուցում, խնամք) ազդում են երկու փոփոխականների վրա, դրանք լիովին չեն բացատրում հայտնաբերված կապը:
Հետազոտողները նշել են, որ հայտնաբերված տարբերությունները, չնայած վիճակագրորեն նշանակալի էին, համեմատաբար փոքր էին։ Սակայն դրանք կարող են կուտակվել ժամանակի ընթացքում՝ ապագա կրթական և կարիերայի ուղիների վրա հնարավոր ազդեցություն ունենալով։
Աշխատանքը նոր հարցեր է առաջացնում. այն է՝ թե ինչպես են երեխաների ֆիզիկական բնութագրերը ազդում նրանց դպրոցական փորձի վրա։ Հետազոտողները պլանավորում են ուսումնասիրել, թե արդյոք այս օրինաչափությունը ճիշտ է հեռավար ուսուցման պայմաններում, որտեղ աճը նվազ ցայտուն է։