Լաշա Դարսալիա – Հայաստանը Վրաստանի համար կարևոր հարևան և ռազմավարական գործընկեր է, ինչը ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ այս այցի ժամանակ

Լաշա Դարսալիա – Հայաստանը Վրաստանի համար կարևոր հարևան և ռազմավարական գործընկեր է, ինչը ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ այս այցի ժամանակ

Հայաստանը Վրաստանի համար կարևոր հարևան և ռազմավարական գործընկեր է, ինչը ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ այս այցի ընթացքում,- այս մասին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան։

Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրը տարածաշրջանում համագործակցության մթնոլորտ ստեղծելն է։

«Ես կցանկանայի ընդգծել հաջողված այցը։ Ինչպես գիտեք, Հայաստանը կարևոր հարևան է և կարևոր ռազմավարական գործընկեր Վրաստանի համար, և դա ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ այս այցի ընթացքում։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային համագործակցության հարցերին, դրանք քննարկվել են որպես բնականոն գործընթաց, հատկապես վերջերս արտաքին գործերի նախարարությունների մակարդակով կայացած հանդիպումից հետո։ Հիմնական խնդիրը տարածաշրջանում համագործակցության մթնոլորտ ստեղծելն է և այն հարցերը բացահայտելը, որոնք կհետաքրքրեն երեք կողմերին էլ։ Նաև այս ամենի շուրջ տարածաշրջանային համագործակցության գործընթաց կազմակերպելը, որը ընդհանուր առմամբ պետք է նպաստի տարածաշրջանում համագործակցության և զարգացման մթնոլորտի ստեղծմանը», – ասել է Դարսալիան։

1tv.ge