Ջրամբարը, որը խմելու ջրով է ապահովում Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասը, կցանկապատվի:
Ցանկապատման շինաշխատանքները իրականացնում է Արգենազ Խանոյանին պատկանող ընկերությունը: Վերջինս մրցույթը շահել է 10, 170 լարիի դիմաց:
Ջրամբարի ցանկապատումը իրականացվում է անվտանգության նկատառումներով: Տարածքը, որտեղ գտնվում է ջրամբարը, ծառայում է որպես անասունների արոտատեղի, ինչը ջրամբարի կեղտոտման պատճառ է դառնում: Ցանկապատման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 40 օրվա ընթացքում:
Գարուշ Արզումանյան