Ջրի արտահոսքի դադարեցման աշխատանքներ մի շարք փողոցներում

Ջրի արտահոսքի դադարեցման աշխատանքներ մի շարք փողոցներում

Այսօր՝ ապրիլի 30-ին Նինոծմինդա քաղաքի Ազատություն, Կարլ Մարքս փողոցներում ջրի արտահոսքի դադարեցման աշխատանքներ են իրականացվում՝ Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի աշխատակիցների կողմից։

Աշխատանքներ են նախատեսվում նաև Սպանդարյան-Թումանյան խաչմերուկում, որտեղ ևս առկա է նույն խնդիրը։ Նինոծմինդայի ջրամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները վերացրել են նաև Կարլ Մարքս փողոցի բաց դիտահորի խնդիրը, որը փլուզվել էր։

Նշենք, որ Ազատություն, Կարլ Մարքս, Պուշկին փողոցներում ինչպես նաև Սպանդարյան-Թումանյան խաչմերուկում արդեն տևական ժամանակ է ինչ առկա էր խմելու ջրի արտահոսքի խնդիրը։

Տեսանյութ․

Նինոծմինդայում ջրի արտահոսքերը շարունակվում են

Ազատություն փողոցում ջրի ուժեղ արտահոսք է