Հրդեհը ոչնչացրել է մոտ 350 մարդու գույք

Հրդեհը ոչնչացրել է մոտ 350 մարդու գույք

Թբիլիսիի երկաթուղային կայարանի հրապարակի շուկայի տարածքում բռնկված հրդեհի պատճառած վնասը մեծ է, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է առնվազն 350 մարդու գույքը, «Պիրվելի» հեռուստաընկերությանը հայտնել է վարչակազմի ներկայացուցիչը։

Ներկայացուցիչը հայտնել է, որ միայն պահեստում կային 250,000 դոլարի գրքեր։ Մասնավոր անձինք ապահովագրություն չեն ունեցել։ Բայց շուկան ապահովագրված է եղել:

Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։