
NOR ռադիոկայան է դիմել Նինոծմինդայի Ակակի Ծերեթելիի 14 բնակարանի բնակիչ Գալյա Բալասանյանը։ Խնդիրը կայանում է նրանում, որ Ճոճաշեն թաղամասի բնակիչը բողոքում է 2019 թվականին ասֆալտապատված այժմ էլ փողոցում առաջացած փոսերից։
Անձրևների ժամանակ այդ փոսերը լցվում են ջրով, ինչը անհարմարություն է ստեղծում բնակչի համար, ջուրը լցվելով տան բակ, խոնավեցնում է պատերը և վնասում շինությունը։ Բնակչի պնդմամբ՝ նույն խնդիրը առաջանում է նաև ձնհալի ժամանակ՝ նշելով, որ պատճառը 3 փողոցում ջրահեռացման համակարգերի բացակայությունն է։ Բացի այդ՝ ասֆալտապատված ճանապարհը ըստ բնակչի, ունի թեքություն այդ իսկ պատճառով ամբողջ ջուրը հոսում է իր տան բակ։
Մանրամասները՝ աուդիոնյութում․
Տեսանյութ․