
Հինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։
«Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։
Հինգշաբթի ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Խորասան Ռազավիի հինգ քաղաքում տեղի ժամանակով ժամը 05:10-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 19 մարդ:
Գործակալությունը նշում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել նաև նահանգի մայրաքաղաք Մաշհադ քաղաքում, սակայն չի նշում, թե արդյոք այս քաղաքում տուժածներ կան։