ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանի հանդիպումը Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդության հետ

ՄԱԿ-ում  Վրաստանի երիտասարդության   ներկայացուցիչ Գիորգի Թումասյանի հանդիպումը  Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդության հետ

Հուլիսի 21-ին Նինոծմինդա քաղաքի ՛՛Pita” երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանի հետ:

Հանդիպման ժամանակ երիտասարդության հետ քննարկվեցին կրթության և գործազրկությանը վերաբերող հարցեր: Գիորգի Թումասյանը ներկայացրեց իր «Միացիր նաև դու» ծրագիրը, որի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ արդեն տարածաշրջաններում և կյանքի կկոչվեն նախագծեր:

Գիորգի Թումասյանի խոսքով՝ հանդիպմանը խոսել են երիտասարդության հետ և սեփական նախաձեռնությամբ որոշել են դիմել գամգեոբային ակումբ ստեղծելու խնդրանքով, որտեղ երիտասարդությունը հնարավորություն կունենա ձեռք բերել ընդհանուր հմտություններ, որից հետո կկարողանան ընդունվել Վրաստանի բուհեր:

«Ես քաջատեղյակ եմ ազգային փոքրամասնությունների խնդիրներին, այդ թվում երիտասարդության խնդիրներին: Առաջնային խնդիրներից է պետական լեզվի չիմացությունը: Խնդրահարույց է նաև ինտեգրացիայի հարցը՝ հատկապես տարածաշրջաններում: Բոլոր հարցերը մանրամասն կքննարկվեն: Ես շատ եմ կարևորում 1+4 ծրագիրը, որը նպաստում է ինտեգրման գործընթացին: Ինչքան շատ մասնակիցներ լինեն այդ ծրագրում, այնքան ավելի բարձր մակարդակի վրա կլինի ազգային փոքրամասնությունների ինտեգրվածությունը: Մենք պատրաստվում ենք ակտիվ կերպով աշխատել կառավարության, միջազգային և ոչկառավարական կազմակերպությունների, երիտասարդական խմբերի հետ երիտասարդությանը վերաբերող խնդիրները լուծելու համար»:

Գիորգի Թումասյանը ՛՛Խաղաղության հիմնադրամ՛՛ կազմակերպության հիմնադիրն է, հանդիսանում է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարության ծրագրի հաղթող, ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting