Բաքուն Իտալիայի պատգամավորների այց է կազմակերպել հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ

Բաքուն Իտալիայի պատգամավորների այց է կազմակերպել հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ

Մայիսի 1-ին  Իտալիայի խորհրդարանի Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ պատգամավորներն այցելել են հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Նրանց շրջել են քաղաքում, այցելել Արցախի պետական համալսարան, որը Բաքուն վերանվանել է Ղարաբաղի համալսարան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իտալական պատվիրակությանն ուղեկցել են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, ադրբեջանա-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար Ազեր Քերիմլին,և այլ պաշտոնատար անձինք:

Իտալացի պատգամավորները այցելել են նաև Շուշի և Ակնա Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Բաքուն Ստեփանակերտում միջազգային ֆորում էր կազմակերպել, ապա ավելի ուշ կազմակերպել երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը։

Էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ էին այցելել Բաքվում Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Բրազիլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի և այլ երկրների դեսպաններ։ Բացի այդ, Բաքուն նախատեսում է Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով անցկացնել։

faktor.am