
Այսօր՝ մայիսի 1-ին, Ախալցիխեի Ապրիլի 9-ի փողոցի բնակելի շենքում երկու մարդ է հայտնաբերվել մահացած։ Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետներ։
Մահացածները միջին տարիքի տղամարդ և կին են։ Հարևանների խոսքով՝ դեպքը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել երեկ, իսկ դրա մասին հայտնի է դարձել այսօր։
Միջադեպի պատճառներից մեկը նշվում է սպանությունը, և Հարավային դարպասը փորձում է պարզել մանրամասները։
Այս փուլում հայտնի չէ, թե որ հոդվածով է քրգործ հարուցվել։ Խմբագրությունը սպասում է Ներքին գործերի նախարարության պատասխանին։