Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ` Նորաշեն թաղամասի կողմից, կենտրոնական ճանապարհը գրեթե անանցանելի է, մեքենաները շատ դժվարությամբ են անցնում խորը փոսերը, ճանապարհը երկար ժամանակ գտնվում է այս վիճակում և ոչ մի վերանորոգման աշխատանքներ չեն տարվում այս հատվածում:
Նաև վատ վիճակում է գտնվում Նինոծմինդայից դեպի Օրլովկա հատվածը։ Սակայն նշենք, որ վերանորոգման աշխատանքներ են տարվում Օրլովկայից մինչև անցակետ տանող կենտրոնական ճանապարհին, փոսերը վերանորոգվում են և ասֆալտապատվում։
Ինչ վերաբերում է Ժդանովականի միջով անցնող կենտրոնական ճանապարհին, այն նույնպես գտվում է շատ վատ վիճակում և դեռևս վերանորոգման աշխատանքներ չեն կատարվում։
Նաև նշենք, որ վատ վիճակում է գտնվում նաև Օրլովկա-Սպասովկա գյուղերը հատող ճանապարհային հատվածը։
Տեսանյութը կարող եք դիտել ներքևում․