
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի միջով հոսող Թափարվան գետում թափվող առվակը, կրկին իր հետ բերում է աղբ, գետի եզրերի ամբողջ երկայնքը նույնպես վերածվել է աղբանոցի։
Գետում և գետի եզրերին առկա են կարտոֆիլի մնացորդներ, պլաստմասե և ապակե շշեր և այլ տեսակի աղբ։ Չնայած նրան, որ գյուղերում տեղադրված են աղբամաններ, այնուամենայնիվ բնակիչները աղբը նետում են շրջակա միջավայր։
Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մոտակա բնակավայրերի բնակիչները հոգ չեն տանում բնության մաքրության մասին։ Հարկ է նշել, որ անցած տարիներին գետը մաքրվել էր աղբից։
Նինոծմինդայի և մունիցիպալիտետի գետերում կուտակված աղբը շարունակում է մնալ ամենակարևոր խնդիրներից մեկը:
Տեսանյութ․