Այս տարի խոտի քիչ քանակը խնդիրներ է ստեղծում Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար, որոնց 80 տոկոսսը զբաղվում են անասնապահությամբ:
Բնակիչները այս տարի դժգոհում են խոտի քանակից և գնից: Անցյալ տարի խոտի 1 հակը /тюк/ արժեր 4 լարի, սակայն այս տարի, դատելով խոտի քանակից, գինը կրկնակի բարձր կլինի:
՛՛Արդեն մի քանի օր է ես սկսել եմ խոտհունձը: Առավոտյան վաղ եմ վեր կենում, վերցնում եմ ձեռքի հնձիչը և ուղևորվում եմ դաշտ: Օրեկան մեխանիկական հնձիչով հնարավոր է հնձել մինչև 40 ար տարածք, իսկ ձեռքի գերանդիով՝ մինչև 20 ար տարածք: Անցյալ տարվա հետ համեմատած այս տարի խոտ քիչ կա, իսկ գինն էլ համապատասխանաբար բարձր կլինի՛՛,-նշում է Խաչատուր Խաչատրյանը Նինոծմինդայից:
Նյութի մանրամասները դիտեք տեսանյութում.
Գարուշ Արզումանյան