Վրաստանի նախագահը իր հետ աշխատանքի է բերել երկու տարեկան որդուն՝ Թեմոյին։
Գեորգի Մարգվելաշվիլու ու փոքրիկ Թեմոյի լուսանկարը հրապարակվել է նախագահի մամուլի ծառայության կողմից։ Մի քանի ժամում այս հրապարակումը հազարավոր հավանումներ է ստացել ու հարյուրավոր մեկնաբանություններ։
Թեմոն ծնվել է 2015-ի փետրվարի 2-ին ու Գեորգի Մարգվելաշվիլու ու Մակի Չիչուայի առաջին համատեղ զավակն է։ Նախագահն ու առաջին տիկինը նախորդ ամուսնություններից մեծահասակ դուստրեր ունեն՝ Աննան ու Մաշոն։