
Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Էքսետերի և Համբուրգի համալսարանների գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե գլոբալ քաղաքականությունը շարունակվի այնպես, ինչպես կա, կլիմայական բազմաթիվ «շրջադարձային կետեր» կարող են առաջանալ: «Շրջադարձային կետ» է համարվում այն, երբ փոքր փոփոխությունը համակարգը տեղափոխում է նոր վիճակի՝ առաջացնելով զգալի և երկարատև փոփոխություններ:
Գիտնականները գնահատել են Երկրի համակարգի 16 շրջադարձային կետերի անցնելու ռիսկը, ներառյալ սառցադաշտերի և արևադարձային կորալային խութերի կորուստը և հսկայական անտառների ոչնչացումը: Ներկայիս քաղաքականության և կանխատեսվող տաքացման պայմաններում մեկ կամ մի քանի շրջադարձային կետեր անցնելու միջին ռիսկը կազմում է 62 %: Ուսումնասիրությունը ընդգծում է, որ տնտեսության զարգացման ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր ուղիների անցումը, որի պայմաններում ջերմոցային գազերի ավելի ցածր արտանետումներ կլինեն, կարող է զգալիորեն նվազեցնել այս ռիսկը:
Կլիմայի փոփոխության շրջադարձային կետերը կարող են կործանարար հետևանքներ ունենալ մարդկության համար: Ակնհայտ է, որ մենք ներկայումս գտնվում ենք վտանգավոր հետագծի վրա, որի արդյունքում կարող են առաջանալ շրջադարձային կետեր: Ավելի անվտանգ և կայուն ապագա կերտելու համար մեզ անհրաժեշտ են անհապաղ գլոբալ գործողություններ, այդ թվում՝ մեր համայնքներում և տնտեսություններում և «դրական շրջադարձային կետերի» ստեղծում: