Թբիլիսիի քաղաքապետարանն սկսել է կայարանի հրապարակին կից հրդեհված շուկայի տարածքի մաքրման աշխատանքները

Թբիլիսիի քաղաքապետարանն սկսել է կայարանի հրապարակին կից հրդեհված շուկայի տարածքի մաքրման աշխատանքները

Թբիլիսիի քաղաքապետարանի ծառայությունները սկսել են մաքրման և վնասված կառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները կայարանի հրապարակին կից տարածքում՝ հրդեհից վնասված շուկայի տարածքում։

Աշխատանքները կկատարի քաղաքապետարանի մունիցիպալ տեսչության պայմանագրային ընկերությունը՝ համապատասխան նորմերի պահպանմամբ։

Շուկայի տարածքում իրականացվող աշխատանքներին ծանոթացել են Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն և քաղաքապետարանի մունիցիպալ տեսչության ղեկավար Գոգի Չիքովանին։

Տեղում նաև ներկա են եղել ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Թբիլիսիի մունիցիպալ լաբորատորիայի ներկայացուցիչներ։

Թբիլիսիի փոխքաղաքապետը հանդիպել է հրդեհից տուժած առևտրականներին, որոնք շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին օպերատիվ արձագանքի համար։

Նշվել է, որ աշխատանքային հանդիպումները հրդեհից տուժածների նախաձեռնող խմբի հետ կշարունակվեն, որպեսզի պարզվի վնասի ծավալը և Թբիլիսիի քաղաքապետարանը կարողանա որոշ աջակցություն ցուցաբերել տուժածներին։

Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

1tv.ge