The Independent-ը հոդված է հրապարակում Վրաստանի զբոսաշրջային պոտենցիալի մասին՝ «Վեց լավագույն բան, որը կարող եք անել Վրաստանի մայրաքաղաքում» վերնագրով

The Independent-ը հոդված է հրապարակում Վրաստանի զբոսաշրջային պոտենցիալի մասին՝ «Վեց լավագույն բան, որը կարող եք անել Վրաստանի մայրաքաղաքում» վերնագրով

Բրիտանական «The Independent» պարբերականը հոդված է հրապարակել Վրաստանի զբոսաշրջային պոտենցիալի մասին։

Independent-ի լրագրող Շոն Մոլթոնը Վրաստան է այցելել Զբոսաշրջության ազգային վարչության կազմակերպած մամուլի տուրի շրջանակում։

Շոն Մոլթոնը ընթերցողին տեղեկացնում է Լոնդոնից Թբիլիսի ուղղությամբ նոր ուղիղ չվերթների մասին և ներկայացնում, թե ինչ կսպասի զբոսաշրջիկներին Վրաստանի մայրաքաղաքում։

«Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող փոքրիկ Վրաստանը աշխարհում ամենահին գինու հայրենիքն է։ Վրաստանը առանձնանում է իր հարուստ բնությամբ, Սև ծովի ափերով և Կովկասյան լեռներով։ Թբիլիսին, որը հիմնադրվել է 5-րդ դարում, հայտնի է իր բազմազան ճարտարապետությամբ, որը արտացոլում է նրա փոթորկալից պատմությունը՝ ընդգրկելով միջնադարյան, նեոկլասիկ և խորհրդային դարաշրջանները։ Եթե պատրաստվում եք այցելել Թբիլիսի, կարող եք ծանոթանալ իմ կողմից ընտրված տեսարժան վայրերին», – գրում է Շոն Մոլթոնը և հոդվածում ներկայացնում՝ Մետեխիի շուկան, Թբիլիսիի արվեստի թանգարանը, Զուրաբ Ծերեթելիի հուշարձանը՝ «Վրաստանի մատյանը», Ռեզո Գաբրիաձեի խամաճիկների թատրոնը և ժամացույցի աշտարակը, ծիածանային լողավազանը և վրացական խոհանոցը։

«Այս գարնանը երկու ավիաընկերություն միացրել է Լոնդոնը Կովկասի սրտին՝ Թբիլիսիին։ British Airways-ը շաբաթական չորս չվերթ է իրականացնում Հիթրոու օդանավակայանից, իսկ EasyJet-ը՝ շաբաթական երկու անգամ Լութոնից», – գրում է Independent-ի լրագրողը։

Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։

1tv.ge