Կյանքից անժամանակ հեռացավ Նազիկ Վլադիմիրի Բադոյան- Ամիրխանյանը, ծնված 1963 թվականին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում։ Ապրում էր Ռուսաստանի դաշնության Օրենբուրգ քաղաքում։
Հարազատները, բարեկամները և բոլոր նրան ճանաչողները խորը վշտով սգում են իրենց սիրելի Նազիկի անժամանակ մահը և ցավակցում են ընտանիքին:
Հուղարկավորությունը տեղի կունենա Մայիսի 6-ին Ռուսաստանի դաշնության Օրենբուրգ քաղաքում։
Քո մասին պատմող իրերն սենյակում այսօր լուռ են,
Լուռ են ժամացույցի սլաքները, որոնք կանգ են առել՝ ենթարկվելով անշարժության օրենքին,
Լուռ է անգամ երկինքը և ծաղկի բույր չի արտաշնչում,
Դու կաս դու միշտ կաս,
Չնայած քեզ դրախտի ուղեգիր են շնորհել։