ՊԱԾ. Ռուսթավիում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, ով հետախուզման մեջ էր

ՊԱԾ. Ռուսթավիում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, ով հետախուզման մեջ էր

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը՝ հակաահաբեկչական գործողությունների շրջանակում իրականացրած համակողմանի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, քաղաք Ռուսթավիում ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու, ով Ինտերպոլի շրջաբերականով միջազգային հետախուզման մեջ էր օտար երկրի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ՊԱԾ-ը։

«Քննությամբ պարզվել է, որ անձը 2014 թվականին մեկնել է Մերձավոր Արևելք և միացել է տարածաշրջանում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։

Հակաահաբեկչական կենտրոնի տվյալներով՝ ձերբակալվածը մասնակցել է մարտական գործողությունների և հանդիսանում է պայթուցիկ սարքերի հետ աշխատանքում բարձր որակավորում ունեցող մասնագետ։ Նա կազմակերպության ներսում պատասխանատու է եղել հատկապես կարևոր գործողությունների համար։

Կատարված խուզարկության արդյունքում ձերբակալվածի բնակարանից առգրավվել են քննության համար կարևոր տարբեր տեսակի ապացույցներ և էլեկտրոնային տեղեկատվության կրիչ սարքեր։

Քննչական գործը վարում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը՝ համապատասխան իրավասությամբ», – նշված է ՊԱԾ-ի հաղորդագրությունում։

1tv.ge