Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իսրայել:
Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված է Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը իր գործընկեր Բենյամին Նեթանյահուի հետ: Վարչապետը կհանդիպի նաև Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, նշանակված են բարձրաստիճան այլ հանդիպումներ: Այցի շրջանակներում վարչապետը կհարգի Հոլոքոստի զոհերի հիշատակը, կայցելի Երուսաղեմի Սուրբ Խաչ վանք:
Վրաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Թեդո Ջափարիձեն: