
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտեցումը անխուսափելի է, դա ժամանակի հարց է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կարծում եմ՝ դա անխուսափելի է, չնայած այն բոլոր ողբերգություններին, որոնք մենք հիմա ապրում ենք, դա ընդամենը ժամանակի հարց է», – ասել է Պուտինը՝ պատասխանելով ռուս-ուկրաինական հաշտեցման մասին լրագրողի հարցին։
Ռուսաստանի նախագահը նաև խոսեց այն մասին, թե ով կարող է փոխարինել իրեն նշված պաշտոնում։ Պուտինը նշում է, որ անընդհատ մտածում է, թե ով կարող է դառնալ իր իրավահաջորդը, բայց դա պետք է որոշի ժողովուրդը։
«Ի վերջո, ընտրությունը ժողովրդինն է, ռուս ժողովրդինը, քաղաքացիներին, ընտրողներինը։ Մարդը, որը չունի ժողովրդի վստահությունը իր ետևում, քիչ հնարավորություն կունենա լուրջ բան անելու։ Սա բացարձակապես սկզբունքային հարց է։ Հետևաբար, երբ մտածում եմ այս մասին, և ես անընդհատ մտածում եմ այս մասին, իհարկե, մտածում եմ այն մասին, որ պետք է հայտնվի մեկ մարդ, և ցանկալի է՝ մի քանի մարդ, որպեսզի ժողովուրդն ունենա ընտրություն, թե ով կարող է ստանալ այս վստահությունը երկրի քաղաքացիներից», – նշել է Պուտինը։