Նինոծմինդայի պահպանվող տարածքների մաշված նշանները կփոխարինվեն նորերով․ Ծրագիր՝ սպասման ռեժիմում

Նինոծմինդայի պահպանվող տարածքների մաշված նշանները կփոխարինվեն նորերով․ Ծրագիր՝ սպասման ռեժիմում

Նինոծմինդայի շրջանում պահպանվող տարածքներում գտնվող տեղեկատվական և արգելող նշանների պատկերները մաշվել են և դրանց վրա ոչ մի տեղեկատվություն չի երևում։

Տեղեկատվական և արգելող նշանները հաճախ օգտագործվում են այգիների, արգելոցների և զբոսաշրջային երթուղիների վրա և կարող են լինել շրջակա միջավայրի պաշտպանության կամ բնության պահպանման նշանների համակարգի մաս։

NOR ռադիոկայանի լրագրողնեը պարզելու համար, թե կլինի տեղեկատվական և արգելող նշանների վերականգնում կամ փոփոխում, դիմեցին Ջավախքի պահպանվող տարածքների գործակալության ներկայացուցիչ Թամազ Կարապետյանին, ով մեզ տեղեկացրեց, որ այդ տեղեկատվական և արգելող նշանների համար կա նոր ծրագիր. փոխվելու են բոլոր նշանները, գույները, ձևը, նաև նշանների վրա առկա կլինեն ռեինջերների հեռախոսահամարները։

Մեր այն հարցին, թե երբ կիրականացվի վերոնշյալ նախագիծը, Թամաս Կարապետյանն ասաց, որ նախագծի մեկնարկի ժամկետը դեռ հայտնի չէ։

Նշենք, որ Վրաստանի պահպանվող տարածքների մեջ են մտնում Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գեղատեսիլ վայրեր՝ Մադաթափա, Փարվանա, Մեծ Խանչալի, Բուղդաշեն լճերը և այլն։