
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում, «Մշո այգու» հարևանությամբ, կառուցվել է նոր մինի մարզադաշտ։ Այսօր արդեն ավարտվել են բոլոր շինարարական աշխատանքները։
Մարզադաշտի կառուցման նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 150 հազար լարի։ Մրցույթը շահել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը։
Նշենք, որ մարզադաշտի կառուցումը նախատեսված էր դեռ 2024 թվականին։ Այնուհետև հայտարարվել է մրցույթ, որից հետո սկսվել են շինարարական աշխատանքները։
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի խոսքով՝ մարզադաշտի կառուցումը մեծ նշանակություն ունի գյուղի երեխաների և երիտասարդների համար։
«Առաջնայինը այն է, որ երեխաները կտրվում են փողոցից։ Նման պայմաններում մենք կարող ենք բացահայտել նոր տաղանդներ և հնարավորություն տալ երեխաներին զբաղվելու իրենց սիրելի սպորտաձևով», – նշեց Քոթոյանը։