Հուլիսի 23-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում նշվեց մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանի պոեզիային նվիրված ավանդական թվով 51-րդ տոնակատարությունը:
Պոեզիայի օրվա տոնակատարությունը մեկնարկեց սուրբ պատարագով Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում, որը մատուցեց Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը: Կեսօրից հետո սկսվեց բացօթյա տոնական համերգը, որը վարում էր Վրաստանի Հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:
Տոնակատարության մանրամասները դիտեք տեսանյութում.
Բորիս Ղարսլյան