
Մյանմայում մի շարք երկրաշարժեր են գրանցվել, որոնցից ամենաուժեղը 4.8 մագնիտուդ է եղել, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։
«Ամենաուժեղ երկրաշարժը՝ 4.8 մագնիտուդով, գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում ՝ Թաիլանդի հետ սահմանի մոտ։ Մայիսի 5-ի վաղ առավոտից մինչև կեսօր նույն տարածքում գրանցվել են մի քանի այլ ցնցումներ՝ 1.9-ից մինչև 3.0 մագնիտուդով», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։