Skype-ն այսօրվանից չի աշխատում

Skype-ն այսօրվանից չի աշխատում

Skype կապի ծառայությունը կդադարեցնի գործունեությունը մայիսի 5-ին: Այս մասին ասվում է օգտատերերին ուղղված հաղորդագրության մեջ:

Ծրագիրը տեղափոխվում է Teams, որը թույլ կտա մուտք գործել Skype-ի մուտքային տվյալներով։

Skype-ի տվյալները օգտատերերի համար հասանելի կլինեն մինչև 2026 թվականի հունվարը, «որպեսզի ժամանակ լինի որոշելու, թե ինչպես վարվել դրանց հետ», դրանք կարող են նաև ինքնուրույն ջնջվել:

Տվյալները կջնջվեն ինքնուրույն, եթե որևէ գործողություն չձեռնարկվի մինչև 2026 թվականի հունվարը: Ծրագիրը գործում էր 2003 թվականից։

Skype-ից Teams-ին անցումը անվճար է օգտատերերի համար և չի պահանջում հաշվի մուտքագրման տվյալների փոփոխություն։ auroranews.am