Մայիսի 2-ին և 3-ին Օրոջալար գյուղում անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար

Մայիսի 2-ին և 3-ին Օրոջալար գյուղում անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար

Մայիսի 2-ին և 3-ին Օրոջալար գյուղում անցկացվեց սեղանի թենիսի մրցաշար։ Այս մրցումներն ամենամյա են և անցկացվում են սկսած 2010-2019 թվականին ծնվածների միջև։ Խաղերի հովանավորն է Օրոջալար գյուղից գործարար Աշոտ Նորսոյանը։ Մրցումներին մասնակցում էին Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ախալցիխեի, Ծալկայի թենիսիստները։

Բոլոր մեդալակիրները Նինոծմինդայի մարզադպրոցից են՝ 9-ը Օրոջալարից, 1 աշակերտ էլ՝ Ժդանովականից։

Օրոջալարի դպրոցի թիմը գրավեց առաջին տեղը բացարձակ առավելությամբ՝ 9 մեդալով։

Երկրորդ տեղը գրավել է Ծալկայի թիմը՝ 3 մեդալով։

Երրորդ տեղում էր Ժդանովականը՝ 1 մեդալով։

«Մրցումների նպատակն առողջ ապրելակերպն է, ինչպես նաև ուժեղագույն մարզիկներին հրավիրել մարզադպրոցի հավաքական, որպեսզի հավաքենք ուժեղագույն թիմ և մասնակցենք Ազգային լիգայի մրցումներին։ Բացի այդ, մրցումների միջոցով երեխաները ձեռք են բերում նոր ծանոթություններ և սպորտային փորձի փոխանակում»,- զրույցում ասաց մարզիչ Աշոտ Սողոյանը: