Հենց գալիս է ամառը, երեխաները անհամբերությամբ սպասում են ժողովրդի կողմից սիրված Վարդավառի կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնին:
Չնայած, որ Նինոծմինդան ջրի խնդիր ունի, վաղ առավոտվանից մարդիկ` անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից իրար վրա ջուր էին լցնում:
Ջրում էին նաև անցնող մեքենաներին: Ժողովրդի մեջ ընդունված է համարել, որ Վարդավառին ջրվելու դեպքում ամբողջ տարին հաջող կանցնի:
Ընդ որում ինչքան էլ, որ ջրեն, չպետք է նեղանալ: Ընդունված է համարել, որ Վարդավառի ջուրը բուժիչ հատկություն ունի և խորհրդանշում է սեր ու մաքրություն:
Վարդավառը կամ վարդեվառը, հայ ժողովրդական նախաքրիստոնեական տոն է, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Անահիտ Զալալյան