
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ախալցիխեի մասնավոր մանկապարտեզում անչափահասի մահվան դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, որը վերաբերում է երեխայի մահվանը՝ անփութության հետևանքով։
Հանցագործությունը պատժվում է տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 5-ին։ Լևան Սամխարաուլիի անվան Ախալցիխեի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ երեխան 2 տարեկան է։
Նրա մահվան ճշգրիտ պատճառը այս պահին անհայտ է։ Մի վարկածի համաձայն՝ երեխան մահացել է քնած ժամանակ, փոխանցում է «Հարավային դարպաս»-ը։