Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

Al Masirah. ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Եմենին

ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցնում Հոդեյդա քաղաքին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը։

Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա նավահանգստի, ինչպես նաև հութիների մոտակա օբյեկտների վրա։ Al Hadath-ի աղբյուրների համաձայն, մայիսի 5-ի երեկոյան Ալ Հոդեյդա նահանգին հասցվել է առնվազն 12 ավիահարված։

Նշվում է, որ Եմենում իրականացվող գործողությանը ներգրավված է իսրայելական բանակի առնվազն 30 ռմբակոծիչ։ Հաղորդվում է, որ հարձակման է ենթարկվել նաև Սանայի միջազգային օդանավակայանը:

Մայիսի 4-ին հութիների Եմենի տարածքից բալիստիկ հրթիռ էին արձակել Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Իսրայելական բանակը հայտարարել էր, որ չի կարողացել որսալ հրթիռը: Միջադեպի հետևանքով ութ մարդ վիրավորվել է։

Հուսիթները ստանձնել էին հարձակման պատասխանատվությունը: Շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ ապստամբ ուժերն արձակել էին «հիպերձայնային բալիստիկ հրթիռ»։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել։