Վատիկանում կանջատվեն բջջային հեռախոսները

Վատիկանում կանջատվեն բջջային հեռախոսները

Հռոմի նոր Պապ ընտրելու կոնկլավի ընթացքում կդադարեցվի հեռախոսային ազդանշանը փոքր քաղաք-պետության տարածքում:

Դա չի ազդի միայն Սուրբ Պետրոսի հրապարակի վրա։

Վատիկանի քաղաք-պետության կառավարիչի գրասենյակը հայտնել է, որ «մայիսի 7-ին, ժամը 15:00-ից, Վատիկանի տարածքում կանջատվեն գործող բջջային հեռախոսների համար նախատեսված բոլոր հեռահաղորդակցության ազդանշանների փոխանցման համակարգերը»։

«Ազդանշանը կվերականգնվի Հռոմի Պապի ընտրության մասին հայտարարությունից հետո»,- հայտնել են գրասենյակից:

Վաղը Սիքստինյան կապելլայում կհավաքվեն աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 133 կարդինալներ՝ Հռոմի նոր պապ ընտրելու համար։ Նրանք արդեն ժամանել են Վատիկան։ auroranews.am