
Մայիսի 6-ին Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում NOR ռադիոկայանի լրագրողները նկատեցին կոտրված նստարան։ Նշված խնդրի մասին այսօր դիմեցինք Կոմունալ ծառայություն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ ծառայության տնօրենի տեղակալ Սիմոն Մոսոյանը տեղեկացրեց, որ նստարանը արդեն իրենք վերանորոգել են, և այն տեղադրվելու է կենտրոնական զբոսայգում՝ իր տեղում։
Նշենք, որ NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է մունիցիպալիտետի նույնատիպ խնդիրենրին՝ բարձրաձայնելով հասարակական տարածքների պահպանման անհրաժեշտությունը։
Շատ հաճախ հենց բնակիչներից ոմանք են վնասում հանրային գույքը՝ նստարանները, խաղահրապարակները և այգու այլ իրեր։